Ոստիկանության պարզաբանումը. «Ինչպես է հանդարտեցվել Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծը» հոդվածի վերաբերյալ
Բլոգոսֆերա
ՀՀ Ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժողովուրդ» թերթում հրապարակված այս նյութը հետաքրքրական է նրանով, որ նյութի աղբյուրը դետալների ճշտությամբ տիրապետում է նախաքննության մանրամասներին։ Տպավորություն է, որ աղբյուրը իր օրվա մեծ մասը անցկացնում է նախաքննությունն իրականացնող քննիչի սեղանի տակ։ Աղբյուրը մանրամասներ է ներկայացնում (և արդարությունից ելնելով պետք է ասեմ ճիշտ մանրամասներ), սակայն աղբյուրի օբյեկտիվությունը չքանում է երբ սկսում է խոսք գնալ ոստիկանության մասին։
«Ժողովուրդ»–ի աղբյուրը վերջին ամիսներին իր երկար դունչը ոստիկանության աշխատանքի մեջ մտցնելու բազմաթիվ փորձեր է արել, որոնք մեկը մյուսից զավեշտական են եղել…
Ինչևէ՝ ի պաշտոնե հերքում եմ ոստիկանության հետ կապված ամբողջ տեղեկատվությունը, որը տրամադրել է աղբյուրը։ Առջևում դատաքննության բաց և հրապարակային փուլն է և հասարակությունը առիթ կունենա համոզվելու խոսքերիս ճշմարտացիության վերաբերյալ։
Կից նյութն` այստեղ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել