The Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է Սպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվել Երիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀ ԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտը Շնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարով Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ Աղեկյան 

Նորաձևությունը մարդկային պատմության վերծանումն է. ՌԴ–ում ադրբեջանական փողերով կազմակերպված մրցույթի հաղթող, հագուստի դիզայներ Ժոզեֆինա Մուսախանյան

Գիտություն և Մշակույթ

Գեղեցիկ Արվեստների Ազգային Ակադեմիայի հագուստի դիզայն բաժնի ուսանողուհի Ժոզեֆինա Մուսախանյանը, վերջին շրջանում մասնակցելով միջազգային մրցույթների, կարողանում է մեր երկրի պատիվը բարձր պահել՝ զբաղեցնելով առաջին պատվավոր հորիզոնականները: Այս երիտասարդ աղջկա ստեղծած հավաքածուն հիացմունքի է արժանանում ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ժոզեֆինա Մուսախանյանը պատմեց ինչպես իր մասնակցած մրցույթների, բազմաթիվ դիպլոմների, այնպես էլ հենց իր աշխատանքի՝ «Քարահունջի քրմերի» մասին:

- Ժոզեֆինա, որո՞նք են այն մրցույթները, որոնց մասնակցել եք և հաղթել:

- Առաջին մրցույթին մասնակցել եմ «Քարահունջի քրմերը» հավաքածուով: Այդ կերպ փորձել եմ ցույց տալ, որ Քարահունջը շատ ավելի հին է, քան, օրինակ, եգիպտական բուրգերն ու անգլիական Սթոունհենջը: Ուրախ եմ, որ իմ այդ հավաքածուն հենց սկզբից հաջողություն ունեցավ: Առաջին մրցույթը, որին մասնակցեցի, Մոսկվայում էր՝ դեկտեմբեր ամսին, կոչվում էր «II-й Евразийский Конкурс Высокой Моды Национального Костюма «ЭТНО-ЭРАТО»», որտեղ ես մրցում էի կայացած դիզայներական տների հետ: Մրցույթը ոչ ուսանողական էր և առանց տարիքային սահմանափակման: Կազմակերպիչները մուսուլմաններ էին, ժյուրին նույնպես բաղկացած էր հիմնականում մուսուլմաններից:

Փառք Աստծո, հաջողություն ունեցա՝ հետին պլանում թողնելով Ադրբեջանի ներկայացուցչին: Հետաքրքրական էր նաև այն, որ գլխավոր հովանավորներից մեկը Ռուսաստանում Ադրբեջանի միությունն էր, բայց նրանք զբաղեցրեցին միայն երկրորդ հորիզոնականը, թեև շատ լավ լուսաբանեցին և հպարտացան երկրորդ տեղով: Այդտեղ ես ստացա նաև դիպլոմ՝ «Совет Союза Диаспор Российской Федерации За оригинальное мышление и творческое новаторство начинающего кутюрье» (օրիգինալ մտածելակերպի համար), ևս մեկը՝ Դիզայներների Միջազգային Միության նախագահի կողմից:

Ավելի ուշ՝ ապրիլ ամսին, Եկատերինբուրգում անցկացվեց «ДИЗАЙН-ФОРМА 2015» երիտասարդ դիզայներների միջազգային մրցույթը, որտեղ իմ հավաքածուն կրկին գրավեց առաջին տեղը: Եվ վերջապես, ի լրումն այս ամենի, օրերս Հայաստանում կայացած Արտ Ֆեստ Հանրապետական Երիտասարդական երրորդ բաց փառատոնին «Քարահունջի քրմերը» դարձավ Ոսկե մրցանակակիր: Եվ հաղթանակների, կարծես, այս շարքը եզրափակեց «ԳԱԱԱ նորաձևություն 2015» ուսանողական մրցույթը, և կրկին հավաքածուն արժանացավ առաջին մրցանակի: Փաստորեն, «Քարահունջի քրմերը» հաղթեց երկու միջազգային մրցույթում և նոր միայն մասնակցեց հանրապետական մրցույթների, սովորաբար, հակառակ պրոցեսն է լինում: Այսպիսով, «Քարահունջի քրմերը» չորս անգամ զբաղեցրեց առաջին հորիզոնականը:

- Այդ մեկ հավաքածուով կարողացել եք բազմաթիվ հաջողությունների հասնել: Պատմեք խնդրեմ՝ ո՞րն է այդ աշխատանքի առավելությունը, ի՞նչ նպատակ ունի և ի՞նչ դիզայներական լուծումներով է հագեցած:

- Նպատակս է եղել չիրազեկված հասարակությանը հասցնել այն փաստը, որ Քարահունջի աստղադիտարանը սովորական գերեզմանատուն չէ, ինչպես կարծում են շատերը, այլ մարդկային քաղաքակրթության լուրջ ձեռքբերում: Փորձեցի պատմությունը համադրել նորաձևության հետ, նորովի բացահայտեցի Քարահունջը և նրա ճարտարապետական առեղծվածը:

Գունային գամմայի, գործվածքի ընտրության և ֆակտուրայի համար հիմք են հանդիսացել մամռակալած քարերը և լեռնային բնապատկերները: Հագուստների մեջ ամփոփված են բազալտի խորդուբորդ գեղեցկությունը և խստությունը: Մուգ տոներին հաջորդում են բաց երանգները, շագանակագույնն ու մոխրակապույտը, կանաչն ու ոսկեգույնը: Արծաթագույնն ու որդան կարմիրը ստեղծում են ինքնատիպ տրամադրություն: Հագուստների ոսկեգույն և արծաթագույն երիզները հակադրվում են խստաշունչ տոներին, զուսպ գունային գամման և գունային պլաստիկ լուծումները մոնումենտալ նկարագիր են տալիս հագուստներին:

- Ժոզեֆինա, ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք զբաղվել մոդելավորմամբ:

- Ինքս մեծացել եմ արվեստի միջավայրում: Դեռ շատ փոքր տարիքից նկարում էի հայտնի երգչուհիներին, դերասանուհիներին՝ իմ պատկերացրած զգեստներով, տիկնիկներս ևս բազմապիսի հագուստների խնդիր չեն ունեցել: Ավելի ուշ, արդեն դպրոցական տարիքում՝ 12-13 տարեկան, հարևանուհիներս սիրով հագնում էին իմ էսքիզներով կարված հագուստները: Միշտ հետևում էի նորաձևության ցուցադրություններին, երազում էի դառնալ հագուստի մոդելավորող: Այս ամենի սկիզբը դրվեց, երբ ընդունվեցի Գեղեցիկ Արվեստների Ազգային Ակադեմիա: Հպարտությամբ պիտի նշեմ, որ հաջողություններիս գրավականը ԳԱԱԱ-ի պրոֆեսիոնալ դասախոսական կազմն է, ի դեմս ռեկտոր Է.Սեդրակյանի և հագուստի դիզայնի ամբիոնի վարիչ Գայանե Կիրակոսյանի, ում շնորհիվ էլ կարճ ժամանակահատվածում ես լուրջ հաջողությունների հասա: Բախտս բերել է, որ իմ կողքին է այդ հրաշալի կինը, հրաշալի մասնագետը: Ես իրենից շատ-շատ բան եմ սովորում:


- Հագուստի ո՞ր տիպն է, որ երբեք չեք ստեղծի:

- Երբեք չեմ մտածել ստեղծել այնպիսի հագուստներ, որոնք կարելի է տեսնել ցանկացած խանութում: Ես, եթե ստեղծում եմ հագուստ, պետք է լինի օրիգինալ:

- Եվ որպես վերջաբան...

- Իմ խորին համոզմամբ՝ նորաձևությունը մարդկային պատմության վերծանումն է, և որքան հնանում է պատմությունը, այնքան կատարյալ է դառնում այն նորաձևության վերածելու շնորհքը:

{gallery}jozef{/gallery}

 

Ն. Ա.

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
The Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջև
Ամենադիտված