Հրդեհ ավտոմեքենայում
Արտակարգ Պատահար
Հունիսի 21-ին՝ ժամը 02.47-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի Խաչատրյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տան բակում՝ ավտոտնակում (քարե), այրվում է «Վոլկսվագեն» մակնիշի 20LU970 պետհամարանիշով ավտոմեքենան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.25-ին, մարվել՝ 14.46-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր