Ակնհայտ է, որ Մովսիսյանի առաջընթացին խանգարում էր Յակինը. Спорт-Экспресс
Սպորտ
Ռուսական Sport-express կայքը հերթական անգամ անդրադարձել է Մոսկվայի «Սպարտակին»:
Անդրադառնալով Յուրա Մովսիսյանին և թիմի հարձակվողներին՝ կայքը գրում է.
«Հարձակվողներ մնացին երեքը՝ Մովսիսյանը, Դավիդովը և Կրոտովը: Նրանցից յուրաքանչյուրը պետք է թիմին: Կրոտովը և Դավիդովն առաջընթաց կապրեն, եթե Ալենիչևը նրանց վստահի, իսկ նա կվստահի: Մովսիսյանը մեկ տարվա մոռացումից հետո կարող է վերադառնալ նախկին մակարդակին: Ակնհայտ է, որ հայ ֆուտբոլիստին առաջընթաց ապրել խանգարում էր Յակինը: Սակայն սա քիչ է, «Սպարտակին» անհրաժեշտ է բարձրակարգ հարձակվող: Մինչ ամառային տրանսֆերային պատուհանի ավարտն ակումբն անկասկած հարձակվող ձեռք կբերի»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ