Կառավարությունն Ազգային ժողովին առաջարկել է արտահերթ նստաշրջան գումարել
Քաղաքական
ՀՀ կառավարությունը հունիսի 22-ին անցկացրել է արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով' ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015 թ. հունիսի 15-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել ՀՀ ԱԺ ևս մեկ արտահերթ նստաշրջան:
Կառավարությունն առաջարկել է օրակարգում ընդգրկել մեկ հարց՝ «2014 թ. համար Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր