The Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է Սպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվել Երիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀ ԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտը Շնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարով Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ Աղեկյան 

Տաբուներ կոտրողը. Շառլ Ազնավուրն իրեն 91 տարեկան չի զգում

Այլ

51-րդ ալբոմը հանրության դատին հանձնած ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը 52-րդի վրա է աշխատում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնի The Guardian պարբերականը «Շառլ Ազնավուր. Ես ցանկանում էի կոտրել ցանկացած տաբու» վերնագրով ընդգրկուն հոդված է նվիրել Ազնավուրին, անդադարձել է նրա գործունեությանը:

theguardian.com-ը գրում է, որ քննադատներն ասում էին, թե նա չափազանց տգեղ է, չափազանց կարճահասակ և ունի սարսափելի ձայն, բայց 51 ալբոմից հետո Ազնավուրը կենդանի լեգենդ է: 91-ամյա ֆրանսիացի լեգենդը խոսել է Էդիթ Պիաֆի, Քիմ Քարդաշյանի և պլաստիկ վիրահատությունների մասին:

The Guardian-ը նրան բնորոշում է որպես Ֆրանսիայի երբևե իմացած մեծագույն երգիչ-կատարողներից մեկը, փաստում է, որ նրա երգերի բառերը հաճախ ռիսկային են եղել: Բայց Ազնավուրը չի ափսոսում դրա համար:

«Հիանդության պես մի բան ունեմ՝ խոսել այն բաների մասին, որոնց վերաբերյալ պետք չէ խոսել: Ես խոսեցի միասեռականության մասին և ցանկանում էի կոտրել յուրաքանչյուր տաբու»,-խոստովանել է երգիչը:

Ազնավուրը շարունակում է ստեղծագործել: Նա գրել է մոտավորապես 1200 երգ, իր 70-ամյա գործունեության ընթացքում վաճառել 100 միլիոնից ավելի ձայնապնակ:

Ֆրանսիան երկրպագում է նրան որպես ոսկե դարաշրջանի վերջին կենդանի լեգենդ: The Guardian-ը պատմում է Ազնավուրի անցած ուղու մասին, գրում է, որ Շահնուր Ազնավուրյանը ծնվել է Փարիզում, և նրա հայրը դերասան է եղել, իսկ մայրը՝ երգչուհի: Նրանք փրկվել էին Հայոց ցեղասպանությունից: Պարբերականը նշում է, որ նրա հաջողության ճանապարհը երկար է եղել և տառապալից:

«Ես ինձ 91 տարեկան չեմ զգում: Ես միշտ մտածել եմ, որ մարդ երբեք չպետք է կորցնի իր երեխայական հայացքը»,-խոստովանել է Ազնավուրն ու հավելել, որ հանդիսատեսից ոչինչ չի թաքցնում:

Նա նաև խոսել է պլաստիկ վիրահատությունների մասին, նշել, որ փոխել է իր քիթը: Պարբերականը նշել է, որ նոր ալբոմում Էդիթ Պիաֆի մասին երգ կա, և սա առաջին անգամ է, որ Ազնավուրը գրել է նրա մասին: The Guardian-ը հավելել է նաև, որ Ազնավուրի մյուս՝ ամենակարևոր դերն այն է, որ նա աշխարհի ամենահայտնի հայերից է: Նա երկու երկրների քաղաքացություն ունի, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և այս տարի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ճամփորդել է՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Խոսելով Քիմ Քարդաշյանի մասին՝ Ազնավուրը նշել է, որ չի հանդիպել նրան: Հարցին, թե դիտե՞լ է նրա շոուն, Ազնավուրը պատասխանել է. «Ես չեմ կարող որևէ բան ասել այդ մասին, որովհետև ես կզայրացնեմ հայերի կեսին»: Նա նյարդային ձևով ծիծաղել է՝ հավելելով. «Ես կարծում եմ, որ հայերը բավականին խստաբարո են և չեն սիրում չափից դուրս մերկությունը»:

Ազնավուրի ամենաչսիրած բանը «հրաժեշտի շրջագայություն» արտահայտությունն է: Նա երդվել է, որ կշարունակի մինչև իր մահը ելույթներ ունենալ:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
The Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջև
Ամենադիտված