OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենում Իսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետին Հարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել Լեհաստանում Գերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները Իլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ «Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր Փենեսյան Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ ՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Իրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումը 

«Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկն առաջարկում է բանկ-հաճախորդ հարաբերությունների նոր ձևաչափ

Հասարակություն

«Ակբա-Կրեդիտ ագրիկոլ» բանկի «ԱԿԲԱ Բիզնես Փարթնըր» ենթաբրենդի և բիզնեսի օպտիմալացմանն ուղղված ծառայությունների մասին Tert.am-ը զրուցել է «Ակբա-Կրեդիտ ագրիկոլ» Բանկի Բիզնեսի զարգացման վարչության պետ Արսեն Մելքոնյանի հետ:

-Պարո՛ն Մելքոնյան, գիտենք, որ 2014թ-ի հոկտեմբերից «Ակբա-Կրեդիտ ագրիկոլ» բանկը իր հաճախորդներին ներկայացրեց «ԱԿԲԱ Բիզնես Փարթնըր» ենթաբրենդը: Ի՞նչ է իրենից ներկայացնում և ում համար է այն նախատեսված:

-«ԱԿԲԱ Բիզնես Փարթնըր» ենթաբրենդը ստեղծված է փոքր և միջին բիզնեսի համար: Այն միտված է ընդգծելու բանկի պատրաստակամությունը փոքր, միջին բիզնեսին սատարելու և նոր գործընկերային հարաբերություններ հաստատելու փաստը: Ճիշտ է, մենք շուրջ 16 տարի է, ինչ փոքր և միջին բիզնեսի կողքին ենք և բազմաթիվ նորամուծությունների հեղինակ ենք այս ոլորտում, սակայն ժամանակները փոխվում են, և հաճախորդներին ավելի ու ավելի նոր մոտեցումներ են գրավում: Ենթաբրենդն իր տանիքի տակ է խմբավորում բիզնեսին ուղղված բանկի բոլոր առաջարկները: Իսկ հիմքում դրված է գործընկերության գաղափարը: Շեշտը դրվում է այն բանի վրա, որ ցանկացած հաճախորդի համար շահավետ լինի բանկային ամբողջ սպասարկումը ստանալ «Ակբա-Կրեդիտ ագրիկոլ» բանկում' այլևս կարիք չունենալով գործընկերներ փնտրել այլ ֆինանսական կազմակերպություններում:

Եթե խոսելու լինենք արդյունքների մասին, ապա միայն նախորդ տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում իրավաբանական անձ հաճախորդների թիվը, ի հաշիվ նոր հաճախորդների, աճել է 15%-ով, որը, կարծում եմ, բացառիկ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ դրանք հաճախորդներ էին, որոնք երբևէ «Ակբա-Կրեդիտ ագրիկոլ» բանկում հաշիվներ չեն ունեցել:

Իհարկե, Երևան քաղաքում բանկի ավելի ընդգծված ներկայացվածությունը նույնպես իր արդյունքները տվեց:

- Բացի ֆինանսական ծառայություններից, «Ակբա-Կրեդիտ ագրիկոլ» բանկն ինչո՞վ է օժանդակում իր հաճախորդներին։

-2014թ. սկզբից բանկը ձեռնամուխ եղավ իր հաճախորդների համար դասընթացների կազմակերպման գործին: Նախապես ընտրվել են 4 թեմաներ, որոնք առավել հետաքրքրում են ձեռնարկատիրությամբ զբաղվողներին: Դրանք վերաբերում են կանխիկ դրամական հոսքերի կառավարմանը, ծախսերի վերահսկողությանը, բիզնես ցիկլերին և շրջանառու միջոցների կառավարմանը:

Հանդիպումների ընթացքում քննարկվում են այս թեմաներին վերաբերող բազմաթիվ հարցեր, տրվում են պատասխաններ կամ լուծումներ՝ ամենատարբեր իրավիճակների համար, և ընդհանրապես փորձում ենք հաճախորդին տալ այն ամենը, ինչը կարող է օգնել նրանց՝ ավելի հմտորեն վարել իրենց գործունեությունը:

Առայժմ այդ սեմինարները կազմակերպվել են միայն բանկի հաճախորդների համար, սակայն աշնանը պետք է ձեռնարկենք հանդիպումներ՝ արդեն ոչ միայն բանկի հաճախորդների համար: Այսինքն՝ սեմինարներին կկարողանան մասնակցել նաև բանկի հաճախորդ չհանդիսացող իրավաբանական անձանց ներկայացուցիչներ կամ անհատ ձեռնարկատերեր: Այդ մասին հայտարարություններ կլինեն բանկի www.acba.am կայք էջում և մասնաճյուղերում։ Ինչպես նաև հնարավոր կլինի զանգահարել բանկի հեռախոսային կենտրոն, որտեղ նույնպես կկատարվի մասնակիցների նախնական գրանցում:

Ցավոք, բոլոր ցանկացողներին հնարավորություն չենք ունենա ընդգրկել առաջիկա խմբերում, սակայն համոզված եմ, որ բոլորի հետ ժամանակի ընթացքում կկարողանանք կիսել մեր փորձը:

Մենք պետք է հավատարիմ մնանք բանկի նոր ենթաբրենդի կարգախոսին՝ ԱԿԲԱ Բիզնես Փարթնըր՝ Ձեր գործընկերը բիզնեսում:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱմիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարումՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄիշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքում անկարգություններ նախապատրաստող չորս ցանցի վնասազերծման մասինՄենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածըՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաԶենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր ԵվրոպայիցԵՄ անդամակցության մասին խոսակցություններն այսօր լուրջ չեն թվում. ՀՀ նախկին փոխարտգործնախարարՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվելԱՄՆ դատարանը ժամանակավորապես թույլատրել է Իլոն Մասկի AI-ին մերկ պատկերներ գեներացնել․ ReutersԻ՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունըՖրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերը․ PoliticoԱվտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը
Ամենադիտված