Թամար Կապրելյանի հեղինակած «The otherside» երգը համացանցում է
Գիտություն և Մշակույթ
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանի հեղինակած երգը «Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցների կատարմամբ պատրաստ է: Կայացավ երգի համացանցային պրեմիերան: Ինչպես տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, «The otherside» (Մյուս կողմը) խորագիրը կրող երգը, կատարում են «Genealogy» խմբի անդամներ Թամար Կապրելյանը, Ստեֆանի Թոփալյանը, ինչպես նաև սիրված մրցույթի' Ալբանիայի, Էստոնիայի և Հունաստանի այս տարվա ներկայացուցիչները: Երգի երաժշտության և խոսքերի հեղինակ Թամար Կապրելյանի խոսքով' նմանատիպ համագործակցություններն առաջին հերթին նպաստում են նոր ծանոթություններ, կապեր հաստատելուն կամ եղածն ավելի ամրապնդելուն, ինչը միշտ հետաքրքիր է և, որպես կանոն, անսպասելի արդյունքների է հանգեցնում:
«Ես չափազանց ուրախ եմ, որ երգն այսօր արդեն իրականություն է: Հույս ունեմ, որ մեր երկրպագուները կսիրեն երգը. դա ամենարակարևորն է»,- նշել է Թամար Կապրելյանը:
«The otherside» երգը խաղաղության և միասնության կոչ է, ինչպես նաև յուրահատուկ նվեր մրցույթի 60-րդ հոբելյանին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)