25 ցուցարար դիմել է բուժօգնության համար. ԱՆ
Հասարակություն
Հունիսի 23-ի լուսաբացին զանգվածային միջոցառման ժամանակ շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ: 8-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 4-ը' «Էրեբունի», 1-ը' «Արամյանց» բժշկական կենտրոններ և 2-ը' Մխ. Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց:Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածներից տասը ունեցել է թեթև քերծվածքներ, սալջարդեր, ստացել է առաջին բուժօգնություն: Այս պահի դրությամբ' 8-ը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում և պատրաստվում է դուրս գրման:
Այսօր առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի' տարբեր վնասվածքներով և գտնվում են հետազոտման փուլում:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր