Mars Odyssey զոնդը հունիսի 23-ին Մարսի շուրջը պտույտի ռեկորդ կսահմանի
Գիտություն և Մշակույթ
NASA-ի Mars Odyssey տիեզերանավը հունիսի 23-ին կկատարի իր 60-հազարերորդ պտույտը Մարսի ուղեծրում, անցած ժամանակամիջոցում ապարատը հավաքել է մեծ քանակությամբ եզակի տեղեկատվություն և կատարել է Կարմիր մոլորակի մակերևույթի՝ վիթխարի թվով լուսանկարներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Mars Odyssey զոնդը, որն անվանվել է ի պատիվ Արթուր Քլարկի «2001. Տիեզերական ոդիսական» հռչակավոր ստեղծագործության, արձակվել է գրեթե 14 տարի առաջ՝ 2001 թվականին: Ապարատի միջոցով գիտնականները կատարել են մի շարք կարևորագույն հայտնագործություններ, այդ թվում՝ ջրային սառույց են գտել Կարմիր մոլորակի անմիջականորեն մակերևույթի տակ, զոնդը նաև հաջողությամբ հանդես է գալիս որպես տվյալների վերահաղորդիչ Մարսի վրա գործող մոլորակագնացների համար:
«Տիեզերանավը գտնվում է սարքին վիճակում, դրա բոլոր ենթահամակարգերը գործում են ադյունավետ, իսկ վառելիքը կբավականացնի ավելի քան 10 տարվա աշխատանքի համար»,- հաղորդագրության մեջ բերված է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայում Mars Odyssey ծրագրի ղեկավար Դևիդ Լեմանի խոսքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)