OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենում Իսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետին Հարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել Լեհաստանում Գերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները Իլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ «Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր Փենեսյան Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ ՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Իրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումը 

Արմավիրում գրանցված աղիքային վարակների դեպքերն ու երեխայի մահվան դեպքն իրար հետ կապված չեն

Հասարակություն

Արմավիրի մարզում աղիքային վարակով երեխաների հոսպիտալացման դեպքերը միմյանց հետ կապ չունեն:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը: «Իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև դեպքերի աշխարհագրական տարածվածությունը, անջատված հարուցիչների և հիվանդների կլինիկական ախտանիշների բազմազանոթյունը վկայում են այն մասին, որ դեպքերը միմյանց հետ համաճարակաբանական կապ չունեն, դրանք դիտարկվում են որպես աղիքային վարակիչ հիվանդությունների առանձին դեպքեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նունե Բակունցը:

Նրա խոսքով՝ աղիքային վարակիչ հիվանդությունները տարածված են ամենուր և արձանագրվում են տարվա բոլոր եղանակներին: «Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են սննդի, ջրի, սպասքի և այլ իրերի, կեղտոտ ձեռքերի և նույնիսկ ճանճերի միջոցով: Համեմատելով աղիքային վարակների հիվանդացությունն ըստ ամիսների՝ պարզ է դառնում, որ 2014-2015 թթ. հիվանդացությունը սկսել է աճել մարտ ամսից, որը բնականոն սեզոնային աճ է»,- նշեց բժշկուհին' հավելելով, որ Արմավիրի մարզում հոսպիտալացումն այս պահին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի պատկերից չի տաբերվում, պատկերը նույնն է նաև մյուս մարզերում: «Մենք բոլոր մարզերում էլ որոշակի աղիքային հիվանդներ ունենք, որոնք հիվանդանոց են ընդունվում, և թիվը էականորեն չի տարբերվում՝ ըստ մարզերի: Արմավիրում մահվան դեպք ունեինք, դրա համար էլ ուշադրությունը սևեռվեց Արմավիրի վրա»,- նշեց Նունե Բակունցը:

Բանախոսը հավաստիացրեց, որ 4-ամյա աղջնակի մահվան և ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղայի դեպքերը իրար հետ կապ չունեն: «Մահացած երեխայի հետ կապված ողջ դատաբժշկական տեղեկատվությունը քննության ներքո է, իրենք կհրապարակեն: Կոմայի մեջ գտնվող երեխան ունեցել է առողջական ծանր խնդիրներ' անկախ վերջին վարակից: Նա երկարատև բուժման է ենթարկվել, այս անգամ էլ իր մոտ հայտնաբերվել է դիզինտերիա»,- հայտնեց Նունե Բակունցը:

ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը մայրիկներին, տատիկներին կոչ արեց պահպանել սնվելու մշակույթը: Նրա խոսքով' ամռանը աղեստամոքսային տրակտը բավական ծանրաբեռնված է աշխատում: «Այդ յուրացումները, օգտակար միկրոէլեմենտների ներծծումները շատ դժվար են իրականանում, պետք չէ ավելի ծանրաբեռնել: Հնուց եկող ավանդույթներ կան, որ պետք չէ կիրառել: Չգիտես ինչու, մեզ մոտ ընդունված է ամռանը գնալ Գառնիի ձոր և Սևանա լիճ ու խոզի խորոված ուտել: Ես խորհուրդ կտամ հաց, պանիր, պոմիդոր ուտել այդ ժամանակ»,- նշեց Արա Ասոյանը' հավելելով, որ պետք է զերծ մնալ փողոցում արևի ճառագայթների տակ վաճառվող սննդամթերքից:

Բժիշկները հայտնեցին, որ ներկայումս համաճարակային իրավիճակը վերահսկելի է: Աշխատանքները շարունակվում են:

2015 թվականի հունիսի 16-ից Արմավիրի մարզում արձանագրվել էին աղիքային վարակների դեպքեր: Աղիքային գանգատներով Ջրաշեն համայնքից Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխված 4-ամյա աղջնակը մահացել, իսկ նույն օրը Նորապատ համայնքի 5-ամյա մի տղա, աղիքային գանգատներով և ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱմիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարումՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄիշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքում անկարգություններ նախապատրաստող չորս ցանցի վնասազերծման մասինՄենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածըՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաԶենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր ԵվրոպայիցԵՄ անդամակցության մասին խոսակցություններն այսօր լուրջ չեն թվում. ՀՀ նախկին փոխարտգործնախարարՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվելԱՄՆ դատարանը ժամանակավորապես թույլատրել է Իլոն Մասկի AI-ին մերկ պատկերներ գեներացնել․ ReutersԻ՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունըՖրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերը․ PoliticoԱվտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը
Ամենադիտված