Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է Սպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվել Երիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀ ԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտը Շնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարով Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ Աղեկյան Իսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն 

Շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիան. Աշոտյան հեռացի′ր (ուղիղ միացում, լուսանկարներ)

Հասարակություն

Ազատության հրապարակում մեկնարկել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած հավաքը։ Ինչպես հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, Ազատության հրապարակը մարդաշատ է և ծանր առավոտից հետ, այստեղ են հավաքվել սպասվածից շատ մարդիկ:

19.15

Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի և ցուցարարների միջև: Մի աղջիկ մոտեցավ ցուցարարների հետ բանակցող Օսիպյանին և վերցրեց նրա գլխարկը:

19.25

Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները պահանջում են ազատ արձակել երեկ գիշեր բոլոր բերման ենթարկված նստացույցի մասնակիցներին: Հնչեցին նաև կոչեր՝ էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու վերաբերյալ:

19.47

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի մասնակիցները որոշում ընդունեցին շարժվել դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր:

20.00

Ցուցարարներն արդեն Բաղրամյան փողոցի սկզբնամասում են: ՀՀ նախագահի նստավայրի դիմաց մեծ թվով ոստիկաններ կան, այստեղ է նաև երեկվա ջրցան մեքենան:

20.13

Իրավիճակը ծայրահեղ լարված է: Ցուցարարները մի քանի մետր հեռավորության վրա են ոստիկանական ուժերից: Մի քանի ցուցարար բանակցում են Վալերի Օսիպյանի հետ, ով ի դեպ, կարծես թե, այդպես էլ չի կարողացել վերադարձնել իր ծառայողական գլխարկը:

20.22

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հարցերին ի պատասխան նշեց, որ հայհոյանքներ չի լսել, սակայն և չբացառեց, որ դրանք եղել: Նա ավելացրեց նաև, որ ոստիկանությունը հանդուրժողական է լինելու, ինչպես որ երեկ:

20.27

Վալերի Օսիպյանի փոխանցմամբ՝ երեկ բերման ենթարկված նստացույցի մասնակիցներն ազատ են արձակվել:

20.33

Կրկին նստացույց. էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիան շարունակվում է արդեն նստացույցի ձևաչափով:

20.48

Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են «Ամո՛թ, ամո՛թ», ինչն ուղեկցվում է բարձր սուլոցներով և դժգոհություն արտահայտող ձայներով:

21.01

Մի խումբ երիտասարդներ երգում են հայրենասիրական երգեր՝ ծածանելով ՀՀ պետական դրոշները:

21.04

Վայրկյաններ առաջ քարեր նետվեցին ցույցը լուսաբանող լրագրողների ուղղությամբ:

21.30

Բողոքի ակցիայի մասնակիցները Բաղրամյան պողոտայում բարիկադներ են կառուցել՝ աղբարկղներից:

21.53

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ անընդհատ խոսվում է ոստիկանության շարքերում սադրիչների գոյության մասին, այնինչ սադրիչները ցուցարարների մեջ են, ովքեր էլ աղբամաններ են բերել և տեղադրել Բաղրամյանի բանուկ մասում։ Ոստիկանությունը պահանջում է անհապաղ հեռացնել այդ աղբամանները։

22.05

Վալերի Օսիպյանը կրկնեց քիչ առաջ արված հայտարարությունը՝ պահանջելով անհապաղ հեռացնել աղբարկղերը՝ այլապես ողջ պատասխանատվությունը կկրի համակարգող խումբը։

22.09

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ երեկվա միջադեպի բոլոր մեղավորներն անպատճառ կպատժվեն։ Վերջինս խոսեց նաև սադրիչների, քաղաքացիական հագուստով ոստիկանների գործողությունների և ոստիկանության դիրքորոշման վերաբերյալ։

22.19

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը հայտարարեց, որ ոստիկանությունը բացառում է ուժի կիրառումը, եթե ցուցարարները սադրանքների չգնան։

22.31

Ցուցարարները վանկարկում են «Չեբուռաշկա» բառը։

22.48

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի համակարգող խումբը ներկա պահին քննարկում են հետագա քայլերը։

23.05

Ցուցարարները համաձայնվեցին հանդիպել ՀՀ նախագահի հետ՝ լրատվամիջոցների ներկայությամբ։

01.05

Բաղրամյան պողոտայում անջատեցին լույսերը, Երևանի ոստիկանապետը տեղեկացրեց, որ խնդրը տեխնիկական է և մի քանի րոպեից կրկին կմիացվեն լույսերը:

01.06

Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի որ ընդհանուր հայտարարի քաղաքացիները չեն եկել:

01.10

Բաղրամյան պողոտա եկան Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը, Թեւան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Էդմոն Մարուքյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Տիգրան Ուրիխանյանը, Աղվան Վարդանյանը, գործարար Խաչատուր Սուքիասյանը և բազմաթիվ հասարական, քաղաքական գործիչներ:

01.13

Պատգամավորները, մտավորականները, հասարական, քաղաքական գործիչները ամբողջ գիշեր կենդանի պատ կկազմեն, որպեսզի բախում տեղի չունենա ակտիվիստների և ոստիկանության միջև: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

01.24

Կենդանի պատ կկազմեն նաև ՀՀԿ-ականներ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Սամվել Ֆարմանյանը, ինչն էլ առաջացրեց ցուցարարների բարկությունը: Նրանք պահանջեցին հեռացնել հանրապետականներին: Աշոտյան հեռացի′ր՝ պահանջեցին ցուցարարները:

03.00

Այս ժամի դրությամբ ակցիան խաղաղ է: Պատգամավորները դեռևս կենդանի պատ են կազմել, որպեսզի բռնություն չկիրառվի: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քաղաքական որևէ լիդերություն կվնասի հարցի լուծմանը: 

 

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումը
Ամենադիտված