«Հրապարակ». Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում. տղամարդը ինքնասպանության փորձ է արել
Հայկական Մամուլ
Օրերս արտակարգ դեպք է եղել Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ դեռևս 2014թ. բնակարանային գողության դեպքով տուժող 35-ամյա տղամարդը, ով եկել էր քննչական՝ իր բնակարանից կատարված գողության վերաբերյալ տեղեկություններ ստանալու, հենց քննչականի միջանցքում ինքնասպանության փորձ է կատարել: Նա իր մոտ եղած շեղբով վնասել է ձախ նախաբազուկի արյունատար երակները: Բարեբախտաբար, լուրջ վնաս չի հասցվել նրա կյանքին, տեղում բուժօգնություն է ստացել: Դեպքի առթիվ քննություն է իրականացվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր