Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ձորը. տուժել են 18-ամյա երիտասարդներ
Հայաստան
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), կան տուժածներ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, վթարի վերաբերյալ տեղեկությունը ստացվել է հունիսի 24-ին՝ ժամը 02.54-ին:
Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել էր, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի 65LL569 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' Ա. Ս.-ը ծնվ.1996թ.) դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը (մոտ 30 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Ս.-ը, ուղևորներ Ս. Մ.-ը (ծնվ.1997թ.) և Հ. Ա.-ը (ծնվ.1997թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից