Խառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. Մնացականյան Զատուլինի խոստովանությունը. Մոսկվան Հայաստանից հավատարմություն է պահանջում իր դավաճանության դիմաց Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ Հայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. Այվազյան Ադրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալները P.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվը Պատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան 1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետները Վարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. Ղազարյան 115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբին ՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման Քննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր 

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Քըրք Քրքորյանի հոգու խաղաղության համար կատարված հոգեհանգստյան արարողությանը

Հայաստան

Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել հայ մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանի հիշատակին նվիրված արարողությանը. «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Հանրապետության Նախագահը մասնակցել է մեծ բարերարի հիշատակին նվիրված նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով: Այնուհետև Մայր տաճարում Նախագահը ներկա է գտնվել Քըրք Քրքորյանի հոգու խաղաղության համար Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարված հոգեհանգստյան արարողությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Քըրք Քրքորյանի հիշատակին

Վեհափա՛ռ Տեր,
Հարգելի՛ հոգևոր հայրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր մենք հավաքվել ենք այստեղ խնկարկելու Հայաստանի ազգային հերոս և մեծ բարերար Քըրք Քրքորյանի հիշատակը, ով կյանքից հեռացավ մեկ շաբաթ առաջ:

Քըրք Քրքորյանը վախճանվեց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի տարում, երբ աշխարհով մեկ սփռված ողջ հայ ժողովուրդը ոգեկոչում էր այդ ոճրին զոհ գնացած մեր անմեղ նահատակների հիշատակը: Հայտնի է, որ պատմությունը «եթե»-ներ չի ընդունում: Բայց գուցե Քըրք Քրքորյանը իսկապե՞ս կարող էր դառնալ մեկ այլ՝ ուրիշ Հայաստանի գործարար, կյանքն առաջ մղող մեկը, կամ Հայաստանի բռնցքամարտի չեմպիոն, կամ, ասենք, հայկական օդուժի հերոս օդաչու: Կամ էլ լիներ սովորական կյանքով ապրող, արժանապատվորեն իր ընտանիքի հացը վաստակող աշխատավոր այդ մեկ այլ՝ ուրի՛շ Հայաստանում:

Այս հարցադրման պատասխանը մեզ այսօր ոչ ոք չի կարող տալ: Սակայն Քըրք Քրքորյանը սփյուռքում ոչ իրենց կամքով ապրող հայ ժողովրդի բազմաթիվ դուստրերի և որդիների պես ցույց է տալիս այն Հայաստանը, որը կարող էր լինել: Նա մարմնավորում է այն Հայաստանը, որը մեզնից գողացան՝ նպատակ դնելով իսպառ ջնջել հայի անունը աշխարհի երեսից:

Քըրք Քրքորյանի հիշատակը ոգեկոչելով՝ արժանին պետք է մատուցենք նաև Ամերիկային ու նրա ժողովրդին: Հենց այնտեղ էր, որ բացահայտվեց գործարարի նրա տաղանդը, և հնարավորություն ստեղծվեց, որ նա ծավալի իր բազմաբնույթ գործունեությունը: Եվ նրա օրինակը եզակի չէ. հարյուր հազարավոր հայերի համար Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձավ նոր հայրենիք, որը նրանց տվեց Հայոց ցեղասպանությունը վերապրելու և կյանքը նորովի ստեղծելու հնարավորություն:

Նա ինը տարեկանից հաց էր վաստակում, որ կարողանար օգնել ծնողներին: Նա բռնցքամարտիկ էր և օդաչու, մեքենաշինական և զվարճանքի արդյունաբերությունների մեծ դերակատար: Նա երբեք չմոռացավ իր հայկական արմատները, ինչը հեշտությամբ կարող էր անել ներգաղթյալների այդ միջավայրում:

1988 թվականի ավերիչ երկրաշարժից ի վեր Քրքորյանը կանգնեց օգնության կարիք զգացող Հայաստան երկրի կողքին՝ սատարելով իր քույրերին ու եղբայրներին: Նա այնքան համեստ էր, որ երբեք թույլ չտվեց, որ իր անունով որևէ անվանակոչություն անել Հայաստանում կամ մեկ այլ վայրում: Ամենուր, որտեղ նրա հովանավորությամբ իրականացվել են բարեգործական ծրագրեր, այդպիսի առաջարկներ հնչել են, սակայն Քըրք Քրքորյանն անդրդվելի էր իր այդ սկզբունքային դիրքորոշման մեջ:

Մարդն ապրում է այնքան ժամանակ, որքան ժամանակ հիշում և խոսում են նրա մասին: Մենք մեր հերոսին՝ Քըրք Քրքորյանին, չենք մոռանալու: Մենք հիշելու ենք, որ նրա շնորհիվ Հայաստանում կառուցվեցին ու նորոգվեցին բազմաթիվ ճանապարհներ, ենթակառուցվածքներ, մշակութային օջախներ, և նոր զարկ տրվեց Հայաստանի տնտեսությանը:

Մենք երախտապարտ ենք ամերիկահայ մեր մեծ հայրենակցին Հայաստանի կյանքում իր ունեցած լուրջ ավանդի համար և մենք երբեք դա չենք մոռանա: Քըրք Քըրքորյանի հիշատակը միշտ վառ կմնա մայր Հայաստանում:

Այն վառ է լինելու, որպեսզի կրկին ու կրկին իրականություն դառնա մեկ այլ մեծ ամերիկահայի խոսքը. «Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք' կկարողանա՞ք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի՛ մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց և իրենց Աստծու տները: Տեսե՛ք' նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսե՛ք' ցեղը դարձյալ չպիտի հառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով»։

Անցած հարյուր տարում հայն ու հայը հանդիպեցին և սկսեցին կերտել նոր Հայաստանը:

Հանդիպեցին Քըրք Քրքորյանը և նոր Հայաստանը. խոսեցին իրար հետ և ծաղրեցին դահիճների ստոր գաղափարները:

Բոլորիս անունից շնորհակալություն եմ հայտնում քեզ՝ Քըրք Քրքորյան: Հանգչի՛ր խաղաղությամբ:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանԶատուլինի խոստովանությունը. Մոսկվան Հայաստանից հավատարմություն է պահանջում իր դավաճանության դիմացՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհավաքի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Չեխիայի նախագահը անհրաժեշտ է համարում Եվրոպայի մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններինԼեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում ԱՄՆ միջանկյալ ընտրություններում․ երեք հնարավոր զարգացումԶելենսկին ասել է, որ Մասկը հրաժարվել է քննարկել SpaceX-ի աշխատանքը ՈւկրաինայումՊապիկյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ Ագարակ գյուղի 51-ամյա բնակիչը օգտագործել և իրացրել է թմրամիջոց․ նա կալանավորվել էՍրբուհի Գալյանը նեղվելու շատ բան ունի որովհետև ինքը այն պաշտոնյան է որ գրում է այդ սահմանադրությունը. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամՄեքսիկայի դեսպանին ներկայացվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացըԳործարկվելու է էլեկտրաշչակ
Ամենադիտված