Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

Նոր 1968. Ինչո՞ւ է բողոքի ալիքը ընդգրկել նախկին ԽՍՀՄ երկրները. Ալեքսանդր Շմելյով

Աշխարհ

Ռուսալեզու հասարակա-քաղաքական դիսկուրսի գլխավոր թեման վերջին 2 տարիներին եղել են Ուկրաինայի իրադարձությունները: Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ Հայաստանում սկսված բողոքի ցույցերն ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման անմիջապես սկսեցին համեմատել կիևյան Մայդանի հետ. ինչ-որ մեկը` ոգևորությամբ, որպես հավաքական Կրեմլի դեմ ընդհանուր պայքարի հերթական փուլ, ինչ-որ մեկը` ատելությամբ, հիշելով «նարնջագույն տեխնոլոգիաները», Պետդեպն ու ԵՄ դրոշները: Այս մասին Slon.ru-ում գրում է  Քաղաքացիական լուսավորման մոսկովյան դպրոցի առցանց նախագծերի տնօրեն Ալեքսանդր Շմելյովը:

Հայաստանն Ուկրաինա չէ

Քանի որ նման համեմատությունը ժամանակակից ռուս ղեկավարների համար հնչում է միանշանակ վարկաբեկող, արդեն հաջորդ օրը բարձրաձայնվեցին բովանդակալից հերքումներ: Հայաստանին կարեկցող բլոգերները, քաղաքագետներն ու անանուն անձինք համոզիչ կերպով բացատրեցին` հուզումները Երևանում կրում են սկզբունքորեն այլ բնույթ, Կիևի հետ բոլոր զուգահեռները կարող են դիտվել միայն որպես սադրանք:

Այդ բոլոր հերքումների հիմնական փաստարկը «աշխարհաքաղաքական» է: Ասում են, որ Երևանի ցույցերը չեն կրում «քաղաքակրթական ընտրության» բնույթ և ուղղված չեն Ռուսաստանի հետ հարաբերությունների փոփոխմանը, այդ իսկ պատճառով հիմա գլխավորը Մայդանի պրիզմայի միջոցով նրանց չընկալելն ու ցուցարարների հետ հարաբերությունները չփչացնելն է:

Ընդհանուր առմամբ այս փաստարկի հետ կարելի է համաձայնել: Իհարկե, ուկրաինական Մայդանի հակառուսական բնույթը սկզբում նույնպես չափազանց մեծ չէր, մասնակիցների համար նեգատիվի հիմնական աղբյուրը տեղի իշխանությունն էր: Սակայն Կիևի ցույցերի մեկնարկի համար պաշտոնական առիթ դարձավ ընտրությունը ԵՄ-ի և ՄՄ-ի միջև, և «քաղաքակրթական ընտրության» գաղափարը այնտեղ ողջ ժամանակ մնացել է գլխավորներից մեկը: Իսկ Երևանում դա այժմ չկա կամ գրեթե չկա, թեև շնորհիվ ռուսական հեռուստատեսության և պաշտոնատար անձանց «հմուտ» գործողությունների կարող է նաև հայտնվել:

Այնուամենայնիվ տիպաբանական առումով ցույցերը Հայաստանում, անշուշտ, վերաբերում են նույն խմբին, ինչ Մայդան-2014-ը, Մինսկ-2010-ը, Մոսկվա 2011-12-ը: Իսկ ավելի լայն իմաստով այդ խմբի մեջ է մտնում նաև «արաբական գարունը», Թուրքիա-2013-ը, Թաիլանդ-2014-ը, Բոսնիա-2014-ը, Մակեդոնիա-2015-ը, և վերջին տարիների շատ այլ բողոքական ելույթներ:

Առանց առաջնորդների, առանց գաղափարախոսությունների, ցանկացած պատճառով

2013-ի ամռանը The Economist պարբերականի շապիկին նշվել են հեղափոխությունների 4 շրջաններ. 1848 թվական` Եվրոպա, 1968 թվական` Եվրոպա և ԱՄՆ, 1989 թվական` Արևելյան Եվրոպա, 2013` ԱՄԵՆՈւՐ: Վերջին 7 տարիներին` սկսած 2008 թվականի ճգնաժամից, զանգվածային քաղաքացիական բողոքի ակցիաներ են անցկացվել գրեթե 80 պետություններում: Եվ չնայած դրանք եղել են շատ տարբեր երկրներ, յուրաքանչյուր դեպքում եղել են հրապարակ դուրս գալու սեփական պատճառներ, հեշտությամբ կարելի է ի հայտ բերել մի քանի բնորոշ առանձնահատկություններ, որոնք ընդհանուր են դրանց համար:

Առաջին` ժամանակակից ցույցերին պետք չեն առաջնորդներ և կազմակերպիչներ: Քաղաքական գործիչները, կուսակցությունները, արհմիություններն այլևս մարդկանց դուրս չեն բերում փողոց և չեն կարողանում վերահսկողության տակ առնել արդեն դուրս եկածներին: Շնորհիվ համացանցի և սոցցանցերի մարդիկ այժմ ունեն ավելի մեծ հնարավորություն հորիզոնական համակարգման համար: Բնորոշ օրինակ` Երևանում հրաժարվել են կոնտակտային խումբ ձևավորել նախագահի հետ բանակցությունների համար:

Երկրորդ` ցույցի են դուրս գալիս ոչ միայն որևէ մի գաղափարախոսության կողմնակիցները. աջերի խումբը հարևանություն է անում ձախերի խմբերի հետ, իսկ մարդկանց հիմնական զանգվածն ապաքաղաքական է:

Երրորդ` զանգվածային քաղաքացիական ցույցերի համար մեր ժամանակներում կարող է պատճառ դառնալ այն ամենը, ինչ կարող է:

Նոր 1968

Հայկական և ուկրաինական ցույցերն ունեն մի քանի ընդհանուր գծեր, որոնք գալիս են ընդհանուր անցյալից և առանձնացնում դրանք «նոր սերնդի ցույցերի» ընդհանուր խմբից: Բանն այն է, որ չնայած 24 տարիներին ընթացքում հետխորհրդային պետությունների առանձին պատմությանը և ոչ հեշտ հարաբերություններին, քաղաքացիական հասարակությունը բախվում է նույն խնդիրներին:

Թույլ զարգացած ժողովրդավարական ինստիտուտներ, վատթարացող կոռուպցիոն մակարդակ, ոչ իրավական օրենքներ, անկախ դատական համակարգի բացակայություն, խելահեղ սոցիալական շերտավորում, քաղաքական ընդդիմության նկատմամբ վերաբերմուք ինչպես «թշնամու», անհանդուժողականություն փոքրամասնությունների հանդեպ, կտտանքներ ոստիկանությունում և ազատազրկման վայրերում, այդ ամենը թեև տարբեր աստիճանների` կարելի է հանդիպել նախկին խորհրդային հանրապետություններից յուրաքանչյուրում:

Նրանից յուրաքանչյուրում վերջին քառորդ դարում հարաբերական ազատության և գլոբալ աշխարհում ներգրավվածության պայմաններում հայտնվել են բավարար թվով քաղաքացիներ, ովքեր համաձայն չեն իրերի նման դասավորության հետ, սակայն հնարավորություն չունեն փոխելու դրանք քաղաքական մեթոդներով:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ավելի քան 20 տարի անց փողոցներ դուրս եկավ եվրոպացիների նոր սերունդը, որին արդեն չէր գոհացնում քաղաքացիական իրավունքների ու ազատությունների հետպատերազմական մակարդակը: Դատելով ամեն ինչից` հետխորհրդային աշխարհն այժմ կանգնած է իր «1968 թվականի» շեմին, և Մոլդովայում, Բելառուսում, Ուկրաինայում, Հայաստանում, Ռուսաստանում և այլուր տեղի ունեցող ամեն ինչ կարելի է ընկալել որպես «կրկնվող հակակոմունիստական հեղափոխությունների» ալիք, իշխանությունը հասարակության վերահսկողության տակ դնելու փորձ:

Համացանցը թույլ է տալիս Մինսկի, Կիևի, Մոսկվայի, Երևանի և այլ քաղաքների ցուցարարներին մշտական կապի մեջ լինել, փոխանակվել փորձով։ Լեզվական անջրպետներ չկան. հետխորհրդային տարածքում ազգամիջյան շփման հիմնական լեզուն ռուսերենն է, և բոլորը դրան բավականին լավ են տիրապետում: Համապատասխանաբար` եթե կարելի է խոսել հասարակա-քաղաքական իմաստով «ռուսական գարնան» մասին, ապա միայն այդ համատեքստում, որպես զանգվածային ցույցերի շարքի մասին` ընդդեմ հետկոմունիստական հեղինակավոր հիբրիդային համակարգերի: Այդ դեպքում «արաբական գարնան» անալոգը տրամաբանական կհնչի:

Ոչ ոք չգիտի` ինչով կավարտվեն իրադարձությունները Երևանում: Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում, Ուկրաինայում փողոցային ցույցերը վերածվեցին հեղափոխության, Թաիլանդում և Բելառուսում դաժանորեն ճնշվեցին, իսկ Բոսնիայում հանգեցրին կառավարության հրաժարականի, Սիրիայում հասան բազմամյա քաղաքացիական պատերազմի: Քիչ թե շատ կարելի է խոսել այն մասին, որ փոխադարձ կապ գոյություն ունի ցույցերը ցրելու փորձերի և դրանց թվաքանակի հաջորդական աճի միջև, սակայն դա էլ տեղի է ունենում ոչ ամենուր:

Այնուհանդերձ, եթե խոսենք գլոբալ պատմական տերմիններով, գրեթե ակնհայտ է. հետխորհրդային հանրապետություններից յուրաքանչյուրի ապագան նրանցն է, ովքեր այժմ բողոքում են փողոցներում: Սերնդային և կրթական առավելությունը նրանց կողմն է, մինչդեռ իշխանությունների ներկայիս վիճակն ընկալվում է որպես ժամանակավոր և անցումային նույնիսկ իշխանության կողմից: Վաղ թե ուշ և´ Լուկաշենկոն, և´ Նազարբաևը, և´ Պուտինը, և´ Սարգսյանը, և´ Ալիևը և´Քարիմովը պատմության գիրկը կանցնեն իրենց ստեղծած համակարգերով: Այստեղ հարցը միայն ժամկետներն են ու զոհերի թիվը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված