Հայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարները
Սպորտ
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի C լիգայի C2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի և Մոնտենեգրոյի հավաքականների հանդիպումը սպասարկող մրցավարական կազմը։
Հանդիպման գլխավոր մրցավարն է իսպանացի Խոսե Լուիս Մունուերան։ Եզրային մրցավարները Դիեգո Սանչես Ռոխոն և Ադրիան Դիաս Գոնսալեսն են։
Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միգել Սեսմա Էսպինոսան։ VAR-ի գլխավոր մրցավարն է Վալենտին Գոմեսը, իսկ AVAR-ի՝ Միգել Անխել Օրտիս Արիասը։
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 28-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար