Ենթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալ
Իրավունք
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ ենթակայանում տեղի ունեցած խոշոր հրդեհի դեպքով հաղորդում է ներկայացվել՝ հնարավոր հանցակազմի առկայությունը ստուգելու նպատակով։
Նրա փոխանցմամբ՝ մասնագետների համոզմամբ՝ նման ենթակայանում այս մասշտաբի հրդեհ չպետք է տեղի ունենար, սակայն որևէ վարկած չեն բացառում։
Հրդեհը մարելուց հետո ենթակայանում կիրականացվի փորձաքննություն։ Եթե պարզվի, որ այն պիտանի է հետագա շահագործման համար, ենթակայանը կվերակառուցվի, իսկ հակառակ դեպքում՝ տարածքում կկառուցվի նույն հզորության նոր ենթակայան։
Պետրոսյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի հետ քննարկումներ են ընթանում նաև Մոնթե Մելքոնյան մայրուղու շրջակայքում հողատարածք ձեռք բերելու և այնտեղ բարձր լարման խոշոր, ժամանակակից ենթակայան կառուցելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը