Կառավարությունը հավանություն տվեց նաև նույնականացման քարտերով ընտրելը թույլատրող օրենսդրական փոփոխությանը
Հասարակություն
ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու նախագծով նախատեսվում է թույլատրել նաև նույնականացման քարտերով մասնակցել ընտրությանը և դրանց վրա կնիք չդնել: Հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԱԺ պատգամավորական խմբի նշյալ օրենսդրակ ան նախաձեռնության փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը մանրամասնեց նախագծի էությունը' նշելով, որ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը, երբ տրամադրվում էր նույնականացման քարտ, տրամադրվում էր նաև անձնագիր, և այդ պատճառով բոլոր նախորդ ընտրություններին անձը մասնակցել է իր անձնագրով: «Սակայն 2014 թվականի հունվարի 1-ից հետո անձնագիրը տրամադրվում է միայն, եթե անձը որոշել է գնալ արտասահման, իսկ Հայաստանի սահմաններում, որպես անձը հաստատող փաստաթուղթ, կիրառվում է նույնականացման քարտը: Հաշվի առնելով այդ հանգամանքը' պատգամավորներն առաջարկում են քվերակությանը մասնակցել նաև նույնանակցման քարտերով ու դրանց համար վերացնել կնքման պահանջը: Քարտերը պլաստիկ են ու դրանց վրա կնիք դնել հնարավոր չէ»,- պարզաբանեց Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով' փոփոխությունները հնարավոր խախտումների մտահոգություն չեն կարող առաջացնել, քանի որ Ընտրական օրենսգիրքը նախատեսում է խախտումները կանխող երկու կարևոր մեխանիզմ: «Առաջին մեխանիզմն այն է, որ ընտրական ցուցակները հրապարակվում են, ընդ որում' էլեկտրոնային տեսքով, յուրաքանչյուր շահագրիգռ անձ կարող է ուսումնասիրել ու տեսնել, թե կան արդյոք կրկնություններ' նույն անուն-ազգանունով և ծննդյան թվով մարդիկ տարբեր ընտրացուցակներում, թե' ոչ: Նախորդ ընտրությունների ժամանակ միայն 220 համընկնում կար, այդ մարդիկ ստուգվել են, պարզվել է, որ նրանք տարբեր մարդիկ են, ում տվյալնրը նույնն են»,- հայտնեց նախարարը:
Դավիթ Հարությունյանի խոսքով' մյուս մեխանիզմի էությունն էլ այն է, որ խորհրդարանական ընդդիմության վստահված անձն ունի լիազորություն վերահսկել ընտրատեղամասում տեղի ուենցող գործընթացները:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից