«911»-ը սահմանային գյուղերում հերթապահություն է սահմանել, փրկարարներին նաև զենք է հատկացվել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ինչպես հայտնի է՝ օգոստոսի երկրորդ կեսից սկսած մինչև սեպտեմբերի վերջը ադրբեջանական կողմը պարբերաբար գնդակոծում և հրետակոծում էր հայկական դիրքերը, ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հրադադարի կնքումից ի վեր առաջին անգամ Ադրբեջանն այս տարի Հայաստանի սահմանամերձ գյուղերը հրետակոծեց նաև խոշոր տրամաչափի հրետանիով։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանային լարվածության աճից հետո ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության «911» ծառայության աշխատակիցներին հանձնարարվել է սահմանային գյուղերում հերթապահություն սահմանել։ Հերթապահություն կատարող փրկարարներին նաև զենք է հատկացվել, քանի որ չի բացառվում, որ հրետակոծությունների հետ միաժամանակ ադրբեջանցի դիվերսանտներ կարող են ներթափանցել թիկունք, ինչպես անցած տարի դա տեղի ունեցավ։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ խնդիրը գտնվում է օրենսդրական կարգավորման փուլում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից