Բեյլը ներողություն է խնդրել Ռոնալդուից
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը ներողություն է խնդրել թիմակցից՝ Կրիշտիանու Ռոնալդուից: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Ուելսցի ֆուտբոլիստը պորտուգալացուց ներողություն է խնդրել իր գործակալի խոսքերի համար:
Վերջինս ավելի վաղ հայտարարել էր. «Գարեթը շատ բան կարող է սովորել Ռոնալդուից, սակայն դժվար թե նա ցանկանա լինել աշխարհի լավագույն մոդելը, կամ էլ ներքնազգեստի լավագույն վաճառող»:
Հայտարարությունից հետո մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը զանգահարել է Բեյլին՝ հասկանալու համար ֆուտբոլիստների միջև արդյոք խնդիր կա՞, թե՞ ոչ:
Հավելենք, որ Բեյլի գործակալը հերքել է, թե ինքը նման հայտարարություն է արել: Ռոնալդուն նեղացած չէ թիմակցից:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու