Նոր մարզիչ, տոմսերի գների նվազեցում. ՖԱՖ-ի պահանջը՝ ՀՖՖ-ին
Սպորտ
ՖԱՖ-ը՝ Հայկական առաջին ճակատը, պահանջներ է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
«Առաջին հայկական ճակատն» ունի մի քանի պահանջ՝ Հայաստանում թիվ մեկ պատասխանատու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Մեր առաջին պահանջը՝ հավաքական հրավիրվի արտերկրից պրոֆեսիոնալ, խարիզմատիկ, երկար մարզչական ուղի անցած մարզիչ: Երկրորդ պահանջը կապված է տարբեր կոնֆլիկտների պատճառով հավաքական չհրավիրվող ֆուտբոլիստների հետ՝ Դաշյանին, Գևգեոզյանին, Թումասյանին, Եդիգարյանին և այլոց: Մյուսը՝ տոմսերի գներն են, դրանք շատ թանկ են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՖԱՖ-ի ակումբի անդամ Սերգեյ Ջանջոյանը:
ՖԱՖ-ի անդամները նշեցին որ, ՀՖՖ նախագահի աշխատանքը բավարար չէ: Պահանջները չբավարարելու դեպքում կլինեն հրաժարականների պահանջներ, անհնազանդություններ ու ակցիաներ:
ՖԱՖ-ի ներկայացուցիչը նշեց նաև, որ ՖԱՖ-ը հրաժարվում է ՀՖՖ-ի կողմից իրեն տրամադրված զեղչով տոմսերից և խաղի տոմսերը գնելու է նույն գնով, ինչ ցանկացած երկրպագու:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու