Առանց Ռոյսի «Բորուսիայում» սցենար չկա. Տուխել
Սպորտ
Մարկոն լրջորեն տրամադրված է թիմում իր նախկին դիրքը վերադարձնելուն: Համոզված եմ՝ շուտով կտեսնենք նախկին Մարկո Ռոյսին: Այս մասին ասել է Դորմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը՝ խոսելով թիմի առաջատարի ապաքինման մասին:
«Միշտ շատ ենք զրուցում Մարկոյի հետ: Չեմ կարող մտածել թիմիս մասին՝ առանց Ռոյսի, առանց նրա սցենար չկա, նա շատ կարևոր է մեզ համար: Պետք է օգտագործենք իր տաղանդը, ցանկանում ենք օգնենք Ռոյսին վերադարձնել մարզավիճակը և կրկին գոլեր խփել: Կարծում եմ` նա ճիշտ ճանապարհի վրա է: Մարկոն լրջորեն տրամադրված է թիմում իր նախկին դիրքը վերադարձնելուն: Համոզված եմ` շուտով կտեսնենք նախկին Մարկո Ռոյսին»,- Տուխելի խոսքը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու