ԼՂՀ-ում ոչնչացված ադրբեջանցի դիվերսանտների ծնողները գանգատվում են ուշադրության բացակայությունից
Հասարակություն
Բաքվի շեհիդների ծառուղում Լեռնային Ղարաբաղի դեմ դիվերսիոն գործողության ժամանակ 1997 թվականին ոչնչացված 5 դիվերսանտների թաղման վայրում վերջիններիս ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել' գանգատվելով իրենց նկատմամբ պետության անուշադրությունից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը' նշելով, որ այսպես կոչված «հետախույզների» 8-հոգոց բաղկացած խմբից կենդանի է մնացել միայն մեկը' երկրորդ խմբի հաշմանդամ Ագիլ Ահմեդովը, որը գրեթե երկու տարի գերությունից հետո փոխանակվել էր:
Ադրբեջանցի դիվերսանտների խումբը ԼՂՀ դիրքապահների կողմից ոչնչացվել էր ԼՂՀ տարածքում հայտնվելուց անմիջապես հետո:
Նրանց զոհվելուց 18 տարի անց ծնողները Ադրբեջանի իշխանություններից և ռազմական ղեկավարությունից դժգոհություն են հայտնել իրենց նկատմամբ ուշադրության բացակայությունից: Զոհվածների ծնողները նաև դժգոհել են, որ միակ կենդանի մնացած Ագիլ Ահմեդովը մինչ այժմ այդպես էլ պատշաճ բուժում չի ստացել արտասահմանում և շարունակում է ապրել մարմնում բեկորներով:
Այս դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԼՂՀ դեմ գործողութուններում Ադրբեջանի պաշտպանության բանակը իր զինվորներին որպես մսաղաց է օգտագործում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան