Հովիկ Աբրահամյանը՝ Արա Աբրահամյանի՝ քաղաքականություն մտնելու և իր հնարավոր հրաժարականի մասին (տեսանյութ)
Քաղաքական
Եթե ժողովուրդը կորոշի, որ Արա Աբարհամյանը պետք է լինի խորհրդարանում, թող լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ ինքը որևէ քաղաքական գործչի հետ խնդիրներ չունի:
Պատասխանելով այն հարցին՝ եթե, այնուամենայնիվ, որոշվի, որ ինքը նշանակվելու է Սահմանադրական փոփոխությունների «այո»-ի շտաբի պետ, վարչապետի պաշտոնի հետ դա համատեղելի՞ է, օրենքը թո՞ւյլ է տալիս դա, Աբրահամյանը նշեց.
«Օրենքի մեջ որևէ հակասություն չկա, այդ հարցը մանրակրկիտ կքննարկվի, սակայն այդ աշխատանքները չպետք է խանգարեն կառավարության աշխատանքներին:
Դիտարկմանն էլ, թե գուցե ժամանակավոր հրաժարականի հարց լինի՞, Աբրահամյանը պատասխանեց. «Ինչի՞ եք ուզում, որ ես հրաժարական տամ, չեմ տալու»:
Մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից