Դաժան ու սահմռկեցուցիչ ավազակային հարձակում Երևանում. shamshyan.com
Արտակարգ Պատահար
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քր. օր.-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի, կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 15-ին, առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում մի խումբ անձանց կողմից Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի 1-ին տան բնակիչներ, ամուսիններ Շ. Ալիյանին և Թ. Սադայանին ավազակային հարձակման ենթարկելու փաստով:
Այդ օրը 3 ստահակներ' 2-ը դիմակավորված, մուտք են գործել ամուսինների սեփական տուն, որպես զենք օգտագործվող դանակով, բռնություն են կիրառել ամուսինների նկատմամբ' պահանջելով գումար: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ստահակներն այնքան դաժան են վերաբերվել ամուսինների նկատմամբ, որ ճիվաղները իրենց սև գործն անելուց հետո անօգնական ամուսիններին թողել են կապած, իսկ արդեն առավոտյան' կանչով դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տեղում առաջին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելով' նրանց տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն:
Ստահակները հափշտակել են գումար, ոսկյա զարդեր, իսկ տան 2 հարկերն էլ ամբողջովին տակնուվրա են արել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժի օպերատիվ խումբը' բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետը, ինչպես նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Հարևաններն ասում էին, որ ամուսինները հարգված են եղել թաղամասում, միշտ սատար են կանգնել հարևաններին ցանկացած հարցում ու զարմանում ու զայրանում էին, թե ինչպես կարող է մարդկային ճիվաղը թուրքի հոգեբանությամբ այդ աստիճան դաժան լինել:
Մանրամասները՝ shamshyan.com-ում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից