«Հրապարակ». Նոյեմբերի 1-ին Շշի Մելոյի եղբորորդու և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի դստեր հարսանիքն է
Հայկական Մամուլ
«Արդեն տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 1-ին Աժ ԲՀԿ–ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելոյի) եղբորորդու և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի դստեր հարսանիքն է։
Խնջույքը կկայանա վերջին շրջանում էլիտայի սիրած հարսանքատեղիում՝ «Ֆլորենս» ռեստորանում։ Փեսան Աբովյանի ընտրությունների չկայացած թեկնածու Վարդան Մանուկյանի որդին Է, ով ընկերության տնօրեն է։
Մարզպետի դստեր հետ ծանոթացել է համալսարանում ուսանելու տարիներին։ Քավորը հանրությանը հայտնի անձ չէ՝ փեսայի ընկերներից է։ Հարսանիքին քաղաքական էլիտայի ներկայությունն ապահովելու են խնամիները, նրանց հրավիրել է հենց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը։ Ի դեպ, վերջին շրջանում հարսանիքների այնպիսի տարափ է, որ ասում են՝ Սերժ Սարգսյանի մոտ հատուկ քննարկումների առիթ է դառնում տվյալ հարսանիքին գնալ-չգնալու թեման»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից