Ադրբեջանում աշակերտը դաժան ծեծի է ենթարկել ուսուցչուհուն
Աշխարհ
Բաքվի Խաթայի շրջանի թիվ 95 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտը դաժանորեն ծեծել է իր ուսուցչուհուն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով moderator.az կայքը, Սվետլանա անունով ֆիզիկայի ուսուցչուհին կարգապահական նկատողություն է արել աշակերտին' վերջինիս անվայել պահվածքի և վարքի համար: Աշակերտը հարձակվել է ուսուցչուհու վրա և նրան լուրջ ֆիզիկական վնասվածքներ հասցրել:
Ականատեսների խոսքով' աշակերտը հարվածներ է հասցրել ուսուցչուհու դեմքին, ինչից նրա շրթունքները պատռվել և քթից արյունահոսություն է սկսվել: Օգնության հասած աշակերտներին, ուսուցիչներին և դպրոցի տնօրենին հազիվ է հաջողվել արյունաթաթախ ուսուցչուհուն ուժով ազատել գազանացած աշակերտի ձեռքից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից