Ռուսական օդուժի աջակցությամբ սիրիական զորքերի հաղթական երթը ԻԼԻՊ-ի գրոհայինների փախուստի պատճառն է դարձել
Աշխարհ
Սիրիայի զորքերը նոր լայնածավալ հարձակում են սկսել` ռուսական ավիացիաի քողի տակ: Միայն վերջին մեկ օրվա ընթացքում ավիատիեզերական ուժերի կողմից ոչնչացվել է ահաբեկիչների 72 դիրք: Դա թույլ է տվել սիրիացիներին երկրի հարավում 30 գյուղ ազատագրել. փոխանցում է ren.tv-ն:
Այժմ ծանր մարտեր են ընթանում Դամասկոսի, Հոմսի արվարձանների և Հալեպի մոտ գտնվող ավիաբազայի համար:
«Մեր զինված ուժերն ընդլայնել են Ջիբ ալ-Ահրամ և Սալմա շրջանների նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև բարձրունքներ գրավել Լաթաքիայի շուրջ: Ոչնչացվել է մոտ 300 ահաբեկիչ: Ոչնչացվել են նաև թշնամու զրահամեքենաները: Գրոհայինները լքում են իրենց դիրքերը»,- ասել է Սիրիայի բանակի ներկայացուցիչ Ալի Մայհուբը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից