Մոլդովայի ընդդիմության առաջնորդը ձերբակալվել է Քիշնևի օդանավակայանում
Աշխարհ
Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության աշխատակիցները Քիշնևի օդանավակայանում ձերբակալել են Մոլդովայի ընդդիմության առաջնորդ Ռենատո Ուսատին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին է հայտնում ՌԻԱ-Նովոստին:
Մոլդովայի ընդդիմության առաջնորդի ձերբակալությունը կատարվել է քաղաքական գործչի Մոսկվայից Քիշնև ժամանումից անմիջապես հետո: Մոլդովայի գլխավոր դատախազությանը մոտ կանգնած աղբյուրներից հայտնում են, որ Ռենատո Ուսատիին հարցաքննում են կենտրոնական դատախազությունում:
Ավելի վաղ' Քիշնևում ցուցարարները վերաբացել էին քաղաքի կենտրոնական պողոտան: «Մեր կուսակցության» և Սոցիալիստների կուսակցության ակտիվիստները, որոնք պահանջում են Մոլդովայի ղեկավարության հրաժարականը, տեղափոխվել են բողոքի ակցիան խորհրդարանի շենքի մոտ, որի հարևանությամբ տեղադրել են վրանային ճամբար:
Մոլդովայի ընդդիմության առաջնորդ Ռենատո Ուսատին հայտարարել էր, որ ցուցարարները լի են վճռականությամբ հասնելու իրենց պահանջների կատարմանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից