Պենտագոնը չի բացառում ԻՊ-ի դեմ նոր ցամաքային գործողությունները
Աշխարհ
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ չի բացառում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ հետագա հատուկ գործողությունները՝ նման օրերս անցկացված այն գործողությանը, որի ընթացքում մոտ 70 պատանդներ ազատ արձակվեցին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Քարթերը նշել է, որ անձամբ է արտոնել ամերիկյան հատուկջոկատայինների կիրառումը Իրաքում: Նման քայլը թելադրված էր հետախուզական տվյալների ստացմամբ, համաձայն որոնց՝ գրոհայինները պատրաստվել են սպանել պատանդներին և նույնիսկ նրանց համար գերեզմաններ են փորել:
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ ցամաքային հատուկ գործողության անցկացումը չի նշանակում ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ մարտավարության փոփոխություն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից