Ռուսական ինքնաթիռները ռմբակոծել են Եփրատ գետի վրայով անցնող կամուրջը, որով ԻԼԻՊ-ը զենք-զինամթերք էր ստանում Իրաքից
Աշխարհ
Ռուսական ավիախմբի ինքնաթիռները Սիրիայում ռմբակոծել են Եփրատ գետի վրայով անցնող կամուրջը, որի միջոցով «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները զնեք-զինամթերք էին ստանում Իրաքից, հայտարարել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, տեղեկացնում է tvzvezda.ru-ն:
«Լոգիստական շղթայի հիմնական օբյեկտն է Եփրատ գետի վրայով անցնող կամուրջը Դեյր էզ Զոր շրջանում: Այսօր ռուս օդաչուների կողմից տվյալ օբյեկտին հասցվել է կետային հարված, որի արդյունքում կամուրջն անպիտան է դարձել ահաբեկիչների կողմից հետագա օգտագործման համար»,- ասել է Կարտապոլովը:
Նրա խոսքով՝ Իրաքից ԻԼԻՊ խմբավորման համար զենք-զինամթերքի և նյութական միջոցների այդ երթուղին բացահայտել են ռուս անօդաչուները:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից