Թոնի Բլերը սենսացիոն հայտարարություն է արել ԻԼԻՊ-ի մասին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը ներողություն է խնդրել Իրաքում հատուկ գործողության ժամանակ թույլ տրված սխալների համար: Նա նաև խոստովանել է, որ ԱՄՆ-ի ներխուժումը Իրաք նպաստել է «Իսլամական պետության» առաջացմանը:
Բլերը նաև ասել է, որ հետախուզական տվյալները, որոնց հիման վրա Սադամ Հուսեյնին տապալելու որոշում է կայացվել՝ կեղծ են եղել:
«Ես ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ հետախուզական տվյալները, որոնք մենք ստացել էինք՝ սխալ են եղել: Ես ներողություն եմ խնդրում նաև հատուկ գործողություն պլանավորելիս թույլ տրված սխալների համար, հատկապես այն սխալի համար, որ գիտակցում էինք, թե ինչ տեղի կունենա, երբ մենք կտապալենք Սադամ Հուսեյնի ռեժիմը», - նախկին վարչապետի խոսքը մեջբերում է The Independent-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից