Ասադը հայտարարել է նախագահական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին
Աշխարհ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել հաջորդ նախագահական ընտրություններում, եթե լինի ժողովրդի կամքը: Այդ մասին երկրի ղեկավարը հայտարարել է Դամասկոսում ռուսական խորհրդարանականների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
«Ասադն ասել է, որ եթե Սիրիայի ժողովուրդը անհրաժեշտ համարի, նա դեմ չի լինի մասնակցել նախագահական ընտրություններին»,- Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Յուշչենկոյի խոսքերը Ասադի հետ հանդիպումից հետո մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքական գործընթացը պետք է ընդգրկի խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից