Գվատեմալայի նախագահական ընտրություններում հաղթել է կատակերգու դերասանը
Աշխարհ
Գվատեմալայի նախագահի թեկնածու, կատակերգու դերասան Ջիմի Մորալեսը հայտարարել է քվեարկության երկրորդ փուլում իր հաղթանակի մասին, հաղորդում է Reuters-ը:
«Որպես նախագահ՝ ես մանդատ եմ ստացել Գվատեմալայի ժողովրդից՝ պայքարելու կոռուպցիայի դեմ», - ասել է նա:
Մորալեսը հավաքել է ձայների 70.4%-ը, իսկ նրա մրցակից՝ նախկին առաջին տիկին Սանդրա Տորեսը՝ 29.6%:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գվատեմալայի դատարանը կալանքի տակ է վերցրել երկրի նախկին նախագահի գույքը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից