Դանիայից դիտորդները հանդես են եկել Ուկրաինայում ընտրությունների վերաբերյալ սկանդալային հայտարարությամբ
Աշխարհ
Դանիայից մի շարք դիտորդներ հանդես են եկել Ուկրաինայում ընտրությունների վերաբերյալ սկանդալային հայտարարությամբ: SILBA միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, որոնք դիտարկում էին երկրի տարածաշրջանային ընտրությունները, հայտնել են ընտրակաշառքի մասին:
Ինչպես փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը, ընդհանուր առմամբ իրավիճակը գնահատվում է որպես դրական դիտորդների կողմից:
Ուկրաինայի տարածաշրջանային ընտրություններում SILBA-ն ամենամեծ ազգային պատվիրակությունն է: Այն իր մեջ ներառում է Դանիաից 31 դիտորդ:
Ուկրաինայում տարածաշրջանային ընտրությունները, որոնք տեղի են ունեցել նախօրեին, անցկացվել են նոր օրենքի համաձայն: Տարածաշրջանային, քաղաքային և մարզային խորհուրդներն ընտրվել են համամասնական համակարգով:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից