Եթե Հուսեյնը և Քադաֆին այժմ իշխանության գլուխ լինեին, աշխարհն ավելի լավը կլիներ. Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Մերձավոր Արևելքում անհամեմատ ավելի լավ իրադրություն կլիներ, եթե Իրաքում և Լիբիայում չկատարվեին պետական հեղաշրջումներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես 100 տոկոսով վստահ եմ, որ աշխարհն ավելի լավը կլիներ, եթե Սադամ Հուսեյնը և Մուամար Քադաֆին այժմ իշխանության գլուխ լինեին»,- հայտարարել է Թրամփը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Նայեք Իրաքին. առաջ այնտեղ ահաբեկիչներ չկային, Հուսեյնը նրանց անհապաղ կոչնչացներ: Իսկ այսօր Իրաքն, ասես, Հարվարդը լինի ահաբեկիչների համար: Ես չեմ ասում, որ Հուսեյնը համակրելի տղա էր. նա զազրելի տղա էր, բայց այժմ ամեն ինչ շատ ավելի է վատացել: Իսկ Լիբիայում ընդհանրապես ոչ ոք չի հասկանում, թե ինչ է այժմ կատարվում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան