Հզոր երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Աֆղանստանում
Աշխարհ
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը հրապարակել է Ասիայում տեղի ունեցած հզոր եկրաշարժի էպիկենտրոնի մասին տվյալներ:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Աֆղանստանի հյուսիսում 212 կմ խորության վրա՝ Պակիստանի և Տաջիկստանի սահմաններից ոչ հեռու: Ցնցումների հզորությունը կազմել է 7,7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Աֆղանստանում, Պակիստանում և Հնդկաստանում: ՌԻԱ «Նովոստին» հաղորդում է, որ ցնցումները զգացվել են նաև Ղրղզստանում, Ադրբեջանում և Ղազախստանում:
Տուժածների կամ ավերվածությունների մասին դեռևս չի հաղորդվում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան