Իսրայելի զինվորականները 7 օրում ՀԱՄԱՍ-ի 60 ակտիվիստների են ձերբակալել. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները յոթ օրվա ընթացքում ձերբակալել են ՀԱՄԱՍ արմատական շարժման ավելի քան 60 ակտիվիստների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մասնավորապես, հոկտեմբերի 20-ին Ռամալլաի մոտ ձերբակալվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդը:
«ՀԱՄԱՍ-ի ղեկավարները չեն կարող ակնկալել, որ նրանք կկարողանան ազատ խրախուսել ահաբեկչական ակտերը և բռնություն քարոզել, մնալով իրենց հյուրանոցներում կամ մզկիթներում», - ասել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Լերները:
Իսկ հոկտեմբերի 24-ին Ջենինի շրջանում ձերբակալվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը՝ Իսլամ Համադը, ով ազատ է արձակվել պաղեստինյան բանտից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան