Պակիստանում երկրաշարժի հետևանքով զոհվել է 13 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ
Աշխարհ
Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 13 մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավորվել, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր հզոր ցնցման հետևանքով առաջին չորս զոհի մասին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Աֆղանստանում: Հաղորդվում էր, որ երկրաշարժը զգացվել է Քաբուլում, սակայն զոհերի և ավերածությունների մասին դեռևս հայտնի չէ:
Երկրաշարժի հզորությունը կազմել է 7.7 բալ: Ցնցումները զգացվել են Հնդկաստանում, Կենտրոնական Ասիայի երկրներում և Ադրբեջանում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան