Հալեպում հրթիռներ ընկնելու հետևանքով չորս մարդ է զոհվել
Աշխարհ
Հալեպի Ազամիա թաղամասում հոկտեմբերի 27-ին հրթիռներ են ընկել, որոնց հետևանքով չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ կին և երեխա, վիրավորվել է ևս 26 մարդ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նահանգի տեղեկատվական աղբյուրի փոխանցմամբ, երկու հրթիռ Սալահ ադ Դին թաղամասից ընկել են Ազամիա թաղամասի վրա: Բացի մարդկային կորուստներից, նյութական մեծ վնասներ են գրանցվել:
Նախորդ շաբաթվա ընթացքում Հալեպի բնակելի Նիլ փողոցում հրթիռ ընկնելու հետևանքով երեք բնակիչ էր զոհվել:
Հալեպ քաղաքը 2012թ. ամառվանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչ օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը' զինված խմբավորումների վերահսկողության տակ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան