Ռուսաստանն աշխատում է Իրանի համար Ս-300-ի կատարելագործման ուղղությամբ
Աշխարհ
«Ռոսօբորոնէքսպորտն» աշխատում է Իրանի համար ռուսական Ս-300 զենիթա-հրթիռային համակարգերի կատարելագործման վրա: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Իրանի համար Ս-300-ի շուրջ պայմանագրի իրագործումը կասեցվել է. հանձնարարվել է վերսկսել աշխատանքը, և մենք դա անում ենք, սակայն երկար ժամանակ է անցել, Ս-300-ը փոխվել է, մենք աշխատում ենք համակարգի կատարելագործման վրա: Առևտրային բանակցություններ են ընթանում, որոնք մոտ են ավարտին»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ կա պայմանավորվածություն, որ Իրանը պետք է հետ կանչի հրթիռային համակարգերի չմատակարարման վերաբերյալ 4 մլրդ չափով հայցը Ռուսաստանի նկատմամբ:
Իսայկինը վստահություն է հայտնել, որ պայմանագիրը կիրագործվի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանը մինչև 2015 թ. վերջը կարող է Ս-300 մատակարարել Իրանին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից