Ռուսաստանը շարունակում է շփումներ փնտրել «Սիրիական ազատ բանակի» հետ. ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ «Սիրիական ազատ բանակի» հետ շփումներ փնտրելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը դիմել է նաև ամերիկացիներին, որպես համապատասխան կոալիցիայի առաջնորդների, տարածաշրջանի երկրներին՝ Սիրիայում չափավոր և հակաահաբեկչական ընդդիմության հետ կապ հաստատելու հարցում օգնություն ցուցաբերելու համար:
«Անկեղծ ասած՝ հեշտ չէր նրանց գտնելը, մենք դեռ շարունակում ենք այդ ջանքերը»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ արդեն կան «առաջին արձագանքները»: Նա հույս է հայտնել, որ այդ շփումները արդյունք կտան:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան