Ջոն Քերին կոչ է արել դուրս գալ սիրիական ճգնաժամի դժոխքից
Աշխարհ
Սիրիայի ապագայի վերաբերյալ բանակցություններին Վիեննա մեկնելու նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խոսել է Մերձավոր Արևելքում և Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմավարության և խնդիրների մասին, հայտնում է lifenews-ը:
«Սիրիայում մեր առջև խնդիր է դրված, ոչ պակաս, քան գտնել ելք դժոխքից», - հայտարարել է Քերին Վաշինգտոնի Քառնեգիի հիմնադրամում ծրագրային ճառով հանդես գալով Մերձավոր Արեւելքի խնդիրների շուրջ:
Նա ընդգծել է նաև, որ բանակցություններին կմասնակցեն Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները:
Միևնույն ժամանակ, ինչպես պնդում է Քերին, իրավիճակը բարդանում է նրանով, որ Ռուսաստանի շահերը Սիրիայի հարցով տարբերվում են ԱՄՆ-ի շահերից: Արևմտյան դիտորդների մեծամասնությունը կարծում է, որ հակամարտության ռազմական միջամտությունն իրականում Բաշար ալ-Ասադի ռեժիմին աջակցելու ձգտումն է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից