Բաքվում բողոքի երթ է
Աշխարհ
«Ազերինշաաթսերվիս» շինարարական ընկերության հինգ ամիս աշխատավարձ չստացած բանվորները բողոքի երթի են դուրս եկել Բաքվում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով xeberle.com լրատվական կայքը, երթին մասնակցում է ընկերության 200-ից ավելի աշխատակից: Նրանք Բաքվի Դերգեգյուլ թաղամասից շարժվում են դեպի Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարություն:
Նավթի համաշխարհային գների և մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. բազմաթիվ պետական և մասնավոր հաստատություններ չեն կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Փակվել են նավթարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական և մասնավոր հաստատություններ, տասնյակ հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն' ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, այս տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն 6,7 մլրդ դոլար է կորցրել, Ադրբեջանի բյուջեն դեֆիցիտային է դարձել, եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից