ԵՄ-ն 4 ամսով կդադարեցնի Բելառուսի դեմ պատժամիջոցները
Աշխարհ
Եվրամիությունը մտադիր է դադարեցնել Բելառուսի 170 քաղաքացիների և 3 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցները 4 ամսով: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:
Եմ անվտանգության և քաղաքականության կոմիտեն դեռևս հոկտեմբերի սկզբին պայմանավորվել է պատժամիջոցային ռեժիմի մասին ընդդեմ Բելառուսի: Եվրոպայի գործերով Ֆրանսիայի պետքարտուղար Արլեմ Դեզիրը հոկտեմբերի 12-ին հայտնել էր, որ ԵՄ-ն կդադարեցնի 4 ամսով պատժամիջոնցերի ազդեցությունը «մի քանի քաղբանտարկյալների ազատ արձակման ֆոնին և ընտրություններից հետո, որոնք տեղի են ունեցել հաշտեցման մթնոլորտում»:
Նա հավելել է, որ պատժամիջոցները կարող են ցանկացած պահի կրկին սահմանվել: Ավելի վաղ հաղորդվել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պատժամիջոցները հանելու ԵՄ-ի մտադրության մասին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից