Կրեմլում անվանել են Սիրիայից ռուսական օդանավերի դուրս բերման պայմանները
Աշխարհ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե ինչը կարող է որպես քաղաքական ազդանշան ծառայել Կրեմլի համար՝ Սիրիայից ՌԴ ավիատիեզերական ուժերի մարտական ինքնաթիռները դուրս բերելու համար:
«Սիրիայում ռուսական գործողությունն իրականացվում է սիրիական զինված ուժերի աջակցության և հարձակողական գործողությունների ժամանակահատվածի համար, որոնք պատերազմում են ահաբեկիչների և ծայրահեղական կազմակերպությունների դեմ», - ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուսական պատվիրակների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ ապշած է ՌԴ ավիտիեզերական ուժերի գործողությունների արդյունավետությունից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից