Թբիլիսիում կայացել է Սերժ Սարգսյանի եւ Գիորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը
Վրաստան
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Վրաստանի նախագահի ֆեյսբուքյան էջը, տեղի է ունեցել երկու պետությունների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Նախագահներ Սարգսյանն ու Մարգվելաշվիլին հանդիպումը շարունակել են դեմ առ դեմ: Առանձնազրույցի ընթացքում նախագահները քննարկել են բարեկամության խորացմանը և համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Հատուկ տեղ է հատկացվել տնտեսական կապերի ամրապնդմանը: Երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման անհրաժեշտությունը: Երկկողմ պատրաստակամություն է արտահայտվել սերտացնել կապերը զբոսաշրջության ոլորտում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից