Ռուսական գլխավոր շտաբը հերքել է Սիրիայում մզկիթի ռմբակոծման լուրերը
Աշխարհ
Արևմտյան ԶԼՄ-ների' ռուսական ավիացիայի կողմից Ջիսր-Էշ-Շուգուրում Ումար իբն ալ-Հատաբ ալ-Ֆարուկի անվան մզկիթի գնդակոծման մասին տեղեկատվությունն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հոկտեմբերի 30-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը:
«Այսօր մենք ձեզ ներկայացնում ենք իրական պատկերը' օգտագործելով օբյեկտիվ վերահսկման տվյալները: Էկրաններին ներկայացված են հենց նույն մզկիթի օդային լուսանկարները, որոնք արել է մեր ավիացիան երեկ' հոկտեմբերի 29-ին: Լուսանկարների վրա հստակ երևում է, որ մզկիթը չունի ոչ մի վնասվածք»,- ռուս լրագրողներին ասել է գեներալը:
Ըստ նրա' բոլոր «այսպես կոչված բացահայտումները», որոնք հրապարակվել են մի շարք արևմտյան լրատվամիջոցների կողմից, «ոչ այլ ինչ են, քան շարքային կեղծիք' առանց որևէ փաստացի հիմքի»:
Նա ընդգծել է, որ արևմտյան ԶԼՄ-ները գրեթե ամեն օր հրապարակում են ոչ հավաստի տեղեկատվություն Սիրիայում ՌԴ օդատիեզերական ուժերի ավիախմբի գործողությունների վերաբերյալ, չնայած այն փաստին, որ ՌԴ պաշտպանության նախարարությունն իրականացնում է համաշխարհային հանրության իրազեկում' ապահովելով արագ և ամբողջական տեղեկատվություն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից