А-321 կործանված ինքնաթիռի ուղևորները թռիչքից րոպեներ առաջ լուսանկար են հրապարակել (լուսանկար)
Աշխարհ
Եգիպտոսից «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի թռիչքից առաջ ուղևորուհիներից մեկը հրապարակել է ենթադրաբար իր իր ամուսնու և դստեր լուսանկարը. փոխանցում է lifenews-ը:
Լուսանկարը տեղադրված է «Վկոնտակտե» ցանցում: Լուսանկարում պատկերված տղամարդն ու երեխան Եգիպտոսում կործանված ինքնաթիռի ուղևորների ցուցակում են:
Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող Airbus-321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել է ռադարների էկրանից: Ինքնաթիռի տախտակամածին եղել է 217 ուղևոր (17-ը երեխա են) և անձնակազմի 7 անդամ: «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն անհետացել էր թռիչքից 23 րոպե անց:



















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից